Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 19:30 10-07-2023

Արծրունը հանդես է գալիս որպես թիվ մեկ փորձագետ, սակայն իրականում հետույքային լրագրող է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն օրեր առաջ հերթական սենսացիոն հայտարարությունն է հնչեցրել, որը մեր երկրում իրարամերժ քննարկումների պատճառ է դարձել։ Մասնավորապես, Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը 1994 թվականից սկսած որևէ հարձակողական զորավարժություն չի անցկացրել՝ նույնիսկ կորպուսի մակարդակով։

Oragir.News-ի հարցին, թե Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը պատասխանեց՝ «սուտ է ասում»։ Նրա խոսքով՝ Արծրուն Հովհաննիսյանը որևէ նպատակ չի հետապնդում, պարզապես «սուտ ասելով ման է գալիս»։

Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ հարձակողական օպերացիա ասվածը գոյություն չունի՝ նշելով, որ կա օպերացիա, որի մեջ մտնում են և՜ հարձակվողական, և՜ պաշտպանվողական մարտերը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը նշեց, որ ներկայումս Արծրուն Հովհաննիսյանը հանդես է գալիս որպես մեր երկրի թիվ մեկ փորձագետ, սակայն իրականում հետույքային լրագրող է։

Վերջինս հիշեցրեց 2017 թվականի դեկտեմբերի 16-ին Կուբաթլիում կայացած զորավարժությունները։

Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Արծրուն Հովհաննիսյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում գործողություն, ինչ է նշանակում հարձակվողական և պաշտպանողական գործողություն։

«Ռազմավարական օղակում ընդհանուր պլանավորումը կոչվում է օպերացիա, որի մեջ մտնում են պաշտպանողական և հարձակվողական մարտերը։ Սա փոխանցեք Հ1-ի փորձագետներին, թող սովորեն»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը