Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:41 20-03-2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան․ Գեղամ Մանուկյան

Հայաստանի Հանրապետությանը արդեն սպառնում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը և Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այն փաստաթուղթը, որի շուրջ քննարկումներ են լինում Երևանի և Բաքվի միջև, այն կետերը, որը առաջարկում և պնդում է Ադրբեջանը, ՀՀ իշխանությունը քայլ առ քայլ փորձում է կատարել։ Այն, ինչ այս օրերին հայտարարում է Տավուշում Փաշինյանը, բանակցությունների ընթացքում, ամբողջությամբ եղել է Ադրբեջանի պահանջը, հիմա նա փորձում է սեփական ժողովրդին պատերազմով սպառնալով՝ կյանքի կոչել այդ պահանջները։ Երբ Հայաստանի իշխանությունները հպարտանում էին սահմանազատում և սահմանագծում ասվածով, դրա և միջազգային փորձը կա, և դասագրքային ձևերը, չի կարող սահմանի 100 կմ-անոց հատվածում սահմանագծում իրականցվել և մեծ մասում Ադրբեջանը շարունակի օկուպացված պահել հայկական հատվածները։

ՔՊ-ի պատգամավորներից մեկը երեկ եզակի ճիշտ բան է ասել, ասել է, եթե զիջենք ու Ադրբեջանը քայլ չանի ու ինքն էլ չզիջի, նշանակում է տուպիկային իրավիճակում ենք։ Այսօր էլ Հայաստանը կանգնած է այս տուպիկային իրավիճակում երեք տարվա քաղաքականության հետևանքով։ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան ու լեգիտիմացնում է ադրբեջանական ցանկացած հարձակում ՀՀ-ի դեմ։ 31 գյուղն էլ, որ ասում է, իրականում վերջին շրջանում առաջ բերված հայտարարություն էր, որ նախապատրասի հող զիջման համար։

Մի քանի ամիս Հայաստանն ասում էր կբանակցենք, երբ Ադրբեջանը ազատի օկուպացված հատվածները։ Ադրբեջանը մերժեց, հաջորդ փորձն այն էր, թե երկու կողմերից զորքերի ետքաշում լինի, Ադրբեջանը մերժեց դա, փորձը ցույց է տվել, որ միակողմանի զիջումը չի բերում փոխադարձ զիջման, այն բացում է թշնամու ախորժակը և հնարավորություն տալիս շարունակել պահանջները, նորից սեղանին դնել ու ի կատար ածել»,- ասաց պատգամավորը։

Գեղամ Մանուկյանի խոսքով իշխանությունները ստեղծված իրավիճակում երկրի անվտանգությունը ամրացնելու փոխարեն արտաքին ճակատում վատթարացրել են հարաբերությունները դաշնակից երկրի հետ։

«Փաշինյանը ձևական շփումներ է ունենում մեր հարավային հարևանի հետ, որն այսօր կարևորագույն դեր է իր վրա ստանձնել ՀՀ անվտանգային համակարգի ուժեղացման հարցում»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին, Մանուկյանն ընդգծեց․

«Մենք տեսել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների այց տարբեր տարիներին, երբ ՀՀ ղեկավարը չէր խորշում նրա ներկայությամբ նույնիսկ ամենախիստ խոսքերը ասել, հիշեք Ռամիլ Սաֆարովի դեպքը»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին