Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է: Ժողովրդից թալանվածը պետք է վերադարձվի անմիջականորեն բուն տուժողին՝ ժողովրդին, քաղաքացուն, այլ ոչ թե հանձնվի անդեմ, անանուն ու անհասցե պետական չինովնիկի տնօրինությանը: Այս մասին գրել է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
Շարքային մարդը պետք է ուղղակիորեն հետ ստանա իրենից այս ողջ ընթացքում (նաև առաջիկայում) խլված, գողացված միջոցներն ու դրա ձևերը կան: Դա կլինի ՀՀ ազգային բարեկեցության հիմնադրամի ստեղծման միջոցով կամ որևէ այլ թափանցիկ գործող կառույցի միջոցով, բայց եթե դա չարվի հիմնավոր կլինեն պետական բարձրաստիճան չինովնիկներին հասցեագրվելիք՝ "թալանվածը վերաթալանելու" վերաբերյալ մեղադրանքները: