copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:45 04-07-2023

27-ամյա վարորդը Lada-ով կիսակողաշրջված վիճակում հայտնվել է փոսում, օգնության են հասել քաղաքացիները. shamshyan.com

Ժամը 15։40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Գևորգ Ղահրամանյանը իր վարած VAZ 2110 մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջված վիճակում հայտնվել փոսում։ Այս մասին գրել է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդն ու 3 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, սակայն հրաժարվել են բժշկական ծառայությունից։

Ննշված փոսը փորվել է «ԴԱՎ-ՎԱՀ» ՍՊԸ-ի կողմից, որի պատվիրատուն «ԱՎԱՆ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՓԲԸ-ն է։

Թե ինչ աշխատանքների նպատակներով է փորվել փոսը՝ դեռևս պարզ չէ։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը