copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:16 05-01-2024

Մերկասառույցի պատճառով Mercedes-Benz CLS 500-ը կիսակողաշրջված հայտնվել է ձորի եզրին. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ․-ն իր վարած Mercedes-Benz CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում տեղացած առատ ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորի եզրին։

Տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի պատճառը տեղացած ձյունն ու ճանապարհի մերկասառույցն են եղել: Վթարից որոշ ժամանակ անց ճանշինը ժամանել ու սկսել է ճանապարհը մաքրել ձյան շերտից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ