copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:33 02-07-2023

Ռազմական ոստիկանությունն արգելում է լուսաբանել արցախցի հերոսների հուղարկավորության արարողությունը

Այսօր ժամը 12։00-ին նախատեսվում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորել հունիսի 28-ին Արցախում՝ Մարտակերտի և Մարտունու դիրքերը պաշտպանելիս զոհված զինծառայողներ Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինները։

Սակայն պանթեոնի տարածքում ծառայություն իրականացնող ռազմական ոստիկանության աշխատակիցները խոչընդոտում են լրատվամիջոցների աշխատանքը՝ թույլ չտալով նկարահանել զոհված զինծառայողների հուղարկավորության արարողությունը։ Անհասկանալի պատճառաբանություն են բերում և ոչ աշխատանքային օրով նշում են, որ նախ պետք է գրավոր դիմում ներկայացվեր, որից հետո ստանալ պատասխանը՝ թույլատրում են, թե ոչ։ Եվ սա այն դեպքում, երբ միայն երեկ՝ հուլիսի 1-ին է հայտնի դարձել, որ Կարմիր Խարչի և Ռուս խաղաղապահ զորակազմի բանակցություններն արդյունք են տվել և ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել, որ զոհերի դիերը տեղափոխվեն ՀՀ։

Oragir.News-ը կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ։ Վերջինս ասաց, որ ընթացակարգը հետևյալն է․ «Պետք է գրավոր դիմում ներկայացնել»։ Սակայն հաշվի առնելով, որ երեկ և այսօր ոչ աշխատանքային օրեր էին և հնարավոր չէր գրավոր դիմում ներկայացնել ու պատասխանը ստանալ, Արամն Թորոսյանը հայտնեց, որ թույլտվությունը կարող է տալ պանթեոնի տարածքում ծառայություն իրականացնող ռազմական ոստիկանության ստորաբաժանման պետը։ Վերջինս, սակայն, անհասկանալի պատճառներով արգելեց հերոսների հուղարկավորության կարգի տեսանկարահանումը։ Ավելին, ռազմական ոստիկանության աշխատակիցները պահանջում են ,որպեսզի Oragir.News-ի լրագրողը և օպերատորը լքեն տարածքը, իսկ նկարահանում իրականացնելու դեպքում սպառնում դիմել համապատասխան միջոցների՝ այն է՝ տարածքից բերման ենթարկել։

Նշենք, որ Oragir.News-ը ժամը 13։00-ի սահմաններում ուղարկել է դիմումը, սակայն ինչպես ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնեցին, այն դեռ չի հաստատվել նախարարի կողմից, ոստի թույլ չտվեցին լուսաբանել հուղարկավորության արարողությունը։

Ստացվում է, որ շուրջ 4 օր թշնամին թույլ չէր տալիս, որ զոհվածների մարմինները տեղափոխեին Հայաստան, հիմա էլ ՊՆ-ն և նրան ենթական կառույցը արգելում են լուսաբանել հերոսների հուղարկավորության արարողությունը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան