Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:19 27-06-2023

Ռուսերենին չտիրապետող պարեկը, չկարողանալով վարորդի հարցերին պատասխանել, հունից դուրս է գալիս

Այսօր առավոտյան փաստաբան Վարազդատ Հարությունյանն ահազանգել էր, որ ՌԴ քաղաքացի կին վարորդը պարեկների կողմից ենթարկվել է բռնության՝ ամրագոտի չկապելու պատճառաբանությամբ։ Գրառմանը կից փաստաբանը լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ վնասվածքներ է ստացել կին վարորդը։



Րոպեներ առաջ էլ փաստաբանը տեսանյութ տարածեց նշված դեպքից, որտեղ երևում է, որ վարորդը մեքենան վարել է ամրակապված:

«Երկրորդ կտորի ժամանակը եկավ:

Այսպես, տեսագրությունից պարզ է դառնում, ոու անձը խնդրում է հնարավորություն տալ ցուցադրել իր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, որից երևում է, որ ինքը մեքենան վարել է ամրակապված:

Քաղաքացին նաև խնդրում է պարզաբանել իր իրավունքները և ապացույց, որ իբր ինքն ամրակապված չի եղել:

Ռուսերեն լեզվին գրեթե չտիրապետող պարեկը, չկարողանալով քաղաքացու նորմալ, ադեկվատ և իրավական հարցերի պատասխանները տալ, հունից դուրս է գալիս ու մնացածը դիտեք ինքներդ:

Հ.Գ նման չոբանությունը արդարացնողներին, հատկապես` տղամարդ, ցանկանում եմ, որ իրենց կնոջ, քրոջ, մոր կամ աղջկա նկատմամաբ այսպիսի վերաբերմունքի ականատես լինեն ու մնան նույն դիրքորոշմանը»,- գրել է Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը