Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 16:04 01-03-2026

Ամեն մեկդ գալիս եք, ձեր գործերը բրթում առաջ. Փաշինյանը հունից դուրս եկավ և գոռաց քաղաքացու վրա

Փաշինյանը այսօր նախընտրական քարոզարշավի ընթացքում մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Իջևան:

Քաղաքում շրջայցի ընթացքում նրան է մոտեցել մի քաղաքացի՝ ներկայացնելով իր խնդիրը:

Ըստ քաղաքացու՝ Գանձաքարի մանկապարտեզի տնօրենի հաստիքի համար քննությունն անցել է հավասար պայմաններում, սակայն ընտրության արդյունքում տնօրեն են նշանակել ոչ թե իր աղջկան, որը 13 տարի աշխատել է, այլ մեկ ուրիշին՝ դպրոցի շախմատի ուսուցչին:

Խոսակցության ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ և սկսեց գոռալ քաղաքացու վրա. «Եղբայր, հասկացանք, լիքը մարդ կա, որ 13 տարի աշխատում ա, 15 տարի առաջ պետք էր իրան գործից հանել ընդհանրապես, վարչապետը մանկապարտեզի տնօրեն նշանակող չի, համայնքի ղեկավար կա: Ամեն մեկդ գալիս եք, ձեր անձնական հարցերը բրթում առաջ, մեզ էլ մեղադրում, որ էն մեկի բարեկամն ա: Կամ ի՞նչ ա նշանակում, 21-րդ դարն ա, մանկապարտեզի տնօրենի պապան գալիս ա, վարչապետին ասում ա, որ իմ աղջկան գործի նշանակեք, չնշանակեք, արգելում եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող