Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 00:50 24-06-2023

Պուտինը տեղյակ է Պրիգոժինի և «Վագներ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինի անունից՝ «Վագներ»-ի թիկունքային ճամբարներին հարվածելու մասին տարածված բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ՌԴ ՊՆ-ն այս հաղորդագրություններն անվանել է տեղեկատվական սադրանք։