Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:12 23-06-2023

Եկել ենք այստեղ, որ գոնե երեխաների ապրելու իրավունքը պաշտպանեն․ Սոֆյա Հովսեփյան

Ես 6 ամսից ավելի Արցախում շրջափակման մեջ էի, և ինքս եմ ականատես եղել, թե ինչ վիճակ է երեխաների մոտ, երբ չկա դեղատներում կաթնախառնուրդ։ Արդյունքում այս երեխաներն ամենաանպաշտպանն են։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ նախկին պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը։

«Որոշեցի, որ հենց այստեղ պիտի գանք և պահանջենք, որ իրենք քանի որ անտարբեր են երևույթների նկատմամբ, պարտավորվեն գոնե հասցնել կաթնախառնուրդները երեխաներին, որ երեխաների ապրելու իրավունքը պաշտպանվի, եթե անտարբեր են ազատ ապրելու իրավունքի նկատմամբ, գոնե ապրելու իրավունքը պաշտպանվի»,- ասաց Հովսեփյանը։

Հովսեփյանը նշեց, որ հավաքվել են ՄԱԿ-ի մոտ, որ հենց այդ գրասենյակը կազմակերպի տեղափոխումը և ապահովի այդ երեխաների սնվելու իրավունքը, ինչ ճանապարհով ուզում է լինի։

Նշենք, որ Սոֆյա Հովսեփյանը ավելի վաղ խնդրել էր իր հետևորդներին միանալ իրեն՝ բերելով մեկ տուփ կաթնախառնուրդ Արցախի բալիկների համար։ Ավելի վաղ էլ Հովսեփյանը հայտնել էր, որ Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի, ընդամենը երկու-երեք օր հետո աղետալի կլինի 120 000 մարդու վիճակը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է

Ձեզ գուցե հետաքրքրի