copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:31 23-06-2023

ԲԴԽ-ում աշխատելը դարձել է անցանկալի. իշխանությունները փնտրտուքի մեջ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի դատական իշխանության անկախության թիվ մեկ երաշխավոր Բարձրագույն դատական խորհրդի կազմում աշխատելը դատական համակարգում դարձել է անցանկալի պաշտոն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայաստանյան մի շարք դատարանների նախագահներ, ստանալով ԲԴԽ անդամ դառնալու առաջարկ, մերժել են: Հիմա քաղաքական իշխանությունները փնտրտուքի մեջ են:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արարատի մարզի դատարանի նախագահ Հարություն Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Սերոբ Մանուկյանը ստացել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ լինելու առաջարկներ, սակայն հրաժարվել են աշխատել: Նրանց համաձայնության դեպքում դատավորներն իրենք պետք է ընտրեին իրենց միջից դատավորների՝ ԲԴԽ անդամ դառնալու համար:

Իսկ ինչու՞ է ԲԴԽ-ն անդամ փնտրում: Բանն այն է, որ 2023 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրված է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով: Ենթադրվում է, որ օրակարգում լինելու է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը, քանի որ Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի լիազորությունները հունիսի 16-ից համարվում են դադարած, եւ նրա տեղը թափուր է մնում:

Նշենք, որ հունիսի 16-ին Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարեցվեցին՝ իր դիմումի համաձայն։
Մեսրոպ Մակյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է 2019 թվականից։
2022 թ.-ին նշանակվել է նաեւ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր եւ ԲԴԽ անդամից հրաժարվեց, քանի որ, ըստ լուրերի, նա նշանակվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում