Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:52 31-05-2023

Փաշինյանին աջակցելն ու «ՀԺ»-ում աշխատելը կապ չունեն․ Արփի Ոսկանյանը՝ ՀՌՀ խորհրդի անդամ

Մայիսի 30-ին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար կայացած մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստում հաղթող է ճանաչվել «Գրող» գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Ոսկանյանն ասաց, որ վարչապետը դեռ իր հրամանը չի հաստատել։

Ոսկանյանը նշեց, որ ներկայացրել է հայեցակարգ և հարցազրույցի արդյունքում հաղթող է ճանաչվել։ «Ես մյուսների ծրագրերին ծանոթ չեմ, չգիտեմ, թե ինչով է տարբերվում մյուսների ծրագրից, բայց իմ հայեցակարգը փոփոխությունների հայեցակարգ է։

Ես ներկայացրել եմ իմ պատկերացումները, թե ինչպես եմ պատկերացնում փոփոխությունները Հանրային հեռարձակողի տիրույթում։ Իհարկե, այդ փոփոխությունները միայն ինձնից կախված չեն լինելու, բայց իմ հայեցակարգը մի շարք փոփոխություններ է ենթադրում․ նոր հաղորդաշարեր, թարմ շունչ, որը իմ կարծիքով, պակասում է հանրային հեռարձակողին»։

Դիտարկմանը, թե արդյոք ժամանակակից արվեստն ու գրականությունն ավելի շատ կլինի եթերում՝ նա պատասխանեց, որ հույս ունի, որ դրանք ավելի որակով կլինեն և ավելի հետաքրքիր ձևաչափերով։

Հարցին, թե արդյոք պետական պաշտոնյան գրողին չի խանգարի՝ նա պատասխանեց, որ կարծում է՝ ոչ։ «Այդ պաշտոնը նաև ենթադրում է, որ ինքը կարող է նաև զբաղվել ստեղծագործական աշխատանքով, կրթական գործունեությամբ։ Այսինքն, պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է խանգարի, որևէ սահմանափակում չի լինելու իմ տեսակետների, ազատության»։

Ոսկանյանը տարիներ առաջ աշխատել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում, նաև աջակցել է նրան կառավարման օրոք։

Հարցինք, թե արդյոք դա դերակատարում ունեցել է իր ընտրության հարցում․ «Շատ վաղուց եմ աշխատել, ավելի քան 15 տարի առաջ։ 2008 թ-ի դեպքերից հետո։ Ոչ, չեմ կարծում, որ դա որևէ կերպ ազդել է ընտրության վրա, քանի որ ներկայումս անձնական կապեր իշխանության որևէ անդամի հետ չունեմ։ Կարծում եմ, որ գնահատել են իմ հայեցակարգը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել