Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:30 05-07-2023

ԲԴԽ-ն ազատվում է իր համար անցանկալի դատավորներից. Հայկ Հարությունյան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի վերջին որոշումներին, որի արդյունքում մեկ օրվա մեջ 4 դատավորի լիազորություն է դադարեցվել։

Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ-ն ազատվում է իր համար անցանկալի դատավորներից, ուրիշ բացատրություն չկա։

Փաստաբանը խոսեց նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տիրող իրավիճակից, դատավորների պակասից, դատական գործերի ծանրաբեռնվածությունից, որոնք խնդիրներ են ստեղծել ոչ միայն փաստաբանների, այլ նաև նրանց վստահորդների համար։

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված