copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 18:39 18-06-2023

Կարծում եմ՝ կարողացել եմ տրամադրել տղաներին․ Ալեքսանդր Պետրակով

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Լատվիայի ընտրանուն։ Հանդիպման նախօրեին կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։

Հարց է հնչել, թե՞ երբ կտեսնենք մարզչին ժպիտը դեմքին։ Պետրակովը պատասխանել է հակիրճ․ «Կժպտամ, երբ իմ երկրում ավարտվի պատերազմը»։

Խոսելով ազգային թիմի տրամադրվածության մասին՝ Պետրակովն ասաց․ «Կարծում եմ՝ կարողացել եմ տրամադրել տղաներին։ Տղաներն ինձ ուշադիր լսում են, ընկալում են ասածներս»։

«Լատվիան կազմակերպված, ամուր թիմ է։ Շատ բարդ հանդիպում է լինելու։ Կարևոր է, որ մարզադաշտը լեփ-լեցուն լինի։ Վերջում կասեք, թե կարողացանք արդարացնել սպասելիքները, թե ոչ», ասաց ուկրաինացի մասնագետը՝ խոսելով վաղվա հանդիպման մասին։

Ասուլիսի տեսանյութը․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից