copy image url
Սպորտ 1 օր առաջ - 09:16 04-09-2026

US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

Աշխարհի 50-րդ ռակետ, հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վստահորեն անցավ 2026 թվականի ԱՄՆ բաց առաջնության երրորդ փուլ։

Երկրորդ փուլում նա հաղթեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմին, որը ATP վարկանիշային աղյուսակում չորրորդն է։

Մրցախաղը տևեց 3 ժամ 19 րոպե, հաշիվը՝ 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2։

Երրորդ փուլում Խաչանովը կմրցի ֆրանսիացի Բենջամին Բոնսիի և պերուացի Իգնասիո Բուսեի միջև խաղի հաղթողի հետ։

Խաչանովը Տոկիո-2020-ի մենախաղի արծաթե մեդալակիրն է։

Armsport