Ուղիղ եթեր
Սպորտ Տեսանյութ 1 տարի առաջ - 09:38 11-10-2024

Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց․ Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը․

«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Որևէ ֆուտբոլիստին առանձին չեմ նշի։ Սա ֆուտբոլ է, որը բաղկացած է ոչ թե որևէ մեկ ֆուտբոլիստի սխալից, այլ սխալների շարքից։

Պաշտպանը, որը սխալվեց, իր ակումբում խաղային պրակտիկա չունի, նույնն էլ կարող եմ ասել Ռանոսի մասին։ Բարդ հանդիպում էր, մարտական ոչ-ոքի ստացվեց։ Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի տղաներին նվիրման համար։

Փորձելու ենք շարժվել առաջ և պատրաստվել Հս․ Մակեդոնիայի հետ խաղին»,- ասել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ