copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:26 16-06-2023

Մաթեմատիկայի քննությանը գնալով ավելի շատ դիմորդ է օգտվում չթույլատրված միջոցներից

Այսօր Հանարապետության գործող 38 քննական կենտրոններում Մաթեմատիկայի միասնական քննություն է հանձնել նախնական թվով 5018 դիմորդ։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ «Դա հանձնողների նախնական թիվն է, քանի որ միշտ քննության սկզբում պարզ է դառնում, որ բացակայողներ կան։ Ես ինքս լուսաբանում էի թիվ 11 հիմնական դպրոցի քննական կենտրոնում տեղի ունեցող քննությունը, որտեղ 160 հայտագրված դիմորդներից 6-ը բացակայում էին, մնացած քննական կենտրոնների մասին այս պահին ամբողջական ինֆորմացիա չկա, տվյալները ամփոփման փուլում են»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց նաև, որ լինում են դիմորդներ, ովքեր տարբեր միջոցներից օգտվելու պատճառով դուրս են հանվում քննական կենտրոններից։

«Որպես կանոն՝ մաթեմատիկայի քննությանը միջոցներից օգտվողների ավելի մեծ թիվ է արձանագրվում, քան մյուս առարկաների դեպքում։ Բնականաբար, ցավոք, կլինեն նաև այնպիսիք, ովքեր փորձած կլինեն օգտված լինել հեռախոսից, ականջակալից և հեռացված կլինեն»,- ասաց Գրիգորյանը։

Դիմորդներից 3108-ը քննություն են հանձնել մարզերում, 1910-ը՝ մայրաքաղաքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի