Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:00 15-06-2023

Առաջին անգամ եմ տեսնում, որ միջնորդի դերին հավակնող երկիրն ուժի կիրառմամբ սպառնա. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուսական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե Վաշինգտոնը Արցախի ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողութան իրականացմամբ: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Մարիա Զախարովան հայտնել է, որ անոթացել է այդ հրապարակումներին, իսկ այսօր թեման արդեն զարգացել է: Նա նշել է, որ ռուսական կողմն անհանգստացած է այդ տեղեկությամբ՝ կոչ անելով Վաշինգտոնին մեկնաբանել դա։

«Մենք իրոք անհանգստացած ենք: Եթե այդ փաստերն իսկապես հաստատվեն, իսկ ես կարծում եմ, որ ամերիկյան կողմն ուղղակի պարտավոր է մենաբանել դրանք, ապա հերթական անգամ նրանք կձախողեն միջնորդի իրենց կոչումը: Միջնորդը նա է, ով փորձում է կարգավորման մեջ ներդաշնակություն բերել, ով փորձում է հաշտեցնել կողմերին, գտնել հատման կետեր»,- ասել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ նորագույն պատմության մեջ առաջին անգամ է նման տեղեկություն տեսնում, որ միջնորդի դերին հավակնող երկիրն ուժի կիրառմամբ սպառնա կարգավորման գործընթացի մասնակցին՝ իր միջնորդական դերի իրագործման համար:

«Այսինքն ուժով, շանտաժի սպառնալիքով ստիպում են նստել բանակցային սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների, որոնք միջնոդներն իրենց մտքում են հորինել: Կարծում եմ՝ հիմա պետք է խոսքը տալ Միացյալ Նահանգներին, որպեսզի նրանք կա՛մ հերքեն սա, կա՛մ էլ բացատրեն ինչ նկատի ունեն: Իսկ ընդհանուր առմամբ, այս տեղեկությունը շոկային է»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ «Վաշինգտոնը վերջնագրային ձևով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով