Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:38 29-05-2023

Կարտոֆիլի փակված շուկան. քաղաքացիները վախեցած են, պատգամավորը` գոհ

Ամիսներ առաջ միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու միջև։

Այսօր Օragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այն շուկան, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, փակվել է, ավելին՝ տաղավարները նույնպես չկային։

Մոտակայքի խանութներից մեկի վաճառողն էլ մեր հարցին, թե ուր են տեղափոխվել կարտոֆիլ վաճառողները, պատասխանեց, որ ոչինչ չգիտի։ Խնդրեց իրեն և խանութը չնկարել՝ ասելով՝ իրենց հետևից էլ են ընկած։

Փորձեցինք որևէ տեղեկություն ճշտել տարածքի բնակիչներից։ Նրանց խոսքով՝ շուկան արդեն մոտ 1-2 ամիս է՝ փակ է, սակայն շատերը դա նոր էին նկատել։

«Երեկ պատահական նկատեցի, որ շուկան փակվել է, ուրախացա։ Այսպես ավելի «ակուրատնի» է փողոցը։ Ուրախ եմ, որ փողոցն ավելի է գեղեցկանում»։

Նշենք, որ տեղեկություն էր տարածվել, որ վաճառողը, ում հետ վիճաբանել էր պատգամավորը, դեպքից հետո արտագաղթել է։

Սակայն, այսօր Oragir.News-ի հետ զրույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել էր, որ տվյալ վաճառողը այդ տարածքում ունի խանութ, և հիմա իր առևտուրը, ըստ ամենայնի, ծաղկում է, քանի որ արդեն չկա մրցակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ

Ձեզ գուցե հետաքրքրի