copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:44 29-05-2023

Հյուրանոցային ծառայությունների գները բարձրացել են մինչև երեք անգամ

Այս տարի առավել թրենդային տուրիստական ուղղություններից են Կիպրոսը, Եգիպտոսը և Հունաստանը։

Pegas travel tour-ի հիմնադիր, տնօրեն Ռուզաննա Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասել է, որ իրենց տուրիստական գործակալությունում փաթեթները սկսվում են 300 եվրոյից, ամեն բան կախված է հաճախորդի նախընտրությունից, նախասիրություններից, ֆինանսական հնարավորություններից։

Հարցին, թե դոլարի անկումը ինչ-որ բանով ազդել է փաթեթների գների վրա, Ռուզաննա Հակոբյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ քովիդից հետո հյուրանոցային ծառայությունների գները մինչև երեք անգամ բարձրացել են և պատճառը անհասկանալի է, քանի որ կարող է լինել քովիդը կամ դոլարի փոխարժեքը։

Իսկ նախօրոք ամրագրումների մասին Ռուզաննա Հակոբյանն ասաց․ «Կոնկրետ այն մարդիկ, որ մեր հետ աշխատում են տարիներ շարունակ, կովիդից հետո վաղ ամրագրումներին սկսեցին ուրիշ կերպ վերաբերվել, որովհետև կովիդի ժամանակ շատ եղան հյուրանոցներ, ընկերություններ, ավիաընկերություններ, որ վերցված տոմսերի, հյուրանոցների գումարները չեն վերադարձնում։

Շատերի գումարները մենք մեր անձնական միջոցներով ենք հետ վերադարձրել, տվյալ ընկերությունից կամ ստացել ենք, կամ արդեն ուրիշ տուրից ենք ուղարկել։ Պատկերացրեք, ասենք, սա փաթեթ է, անսահմանափակ չի, եթե ես վաճառել եմ ինքս գումարի ինչ-որ բան ու այդ գումարը փոխանցված է ինչ-որ երրորդ երկրի, կոնկրետ երկրից ես չեմ կարողանում այդ գումարը ստանալ, ես իմ միջոցներով հետ եմ տալիս։

1, 2․․․5, արդեն տասներորդինը չեմ կարող չէ՞ հետ վճարել։ Ստացվում է, որ ինչ-որ մարդկանց ես կարող եմ պարտք մնալ ու, բնականաբար, այդ ժամանակ շատերը նեղանում են»։

Ռուզաննա Հակոբյանը նշում է, որ մեր երկրի քաղաքական վիճակը անկայուն է և մարդիկ երեք կամ չորս ամիս առաջ չեն ուզում ամրագրումներ անել, բայց ունեն նախօրոք ամրագրված փաթեթներ սեպտեմբերի համար, սակայն վճարումները լրիվ չեն վերցնում, վերցնում են միայն տոմսի գումարը։

Հակոբյանն ասում է, որ չեն վերցնում այնպիսի ուղղություններ, որտեղ մարդը վիզա չունի, բայց այդ երկիր է ուզում գնալ։ Ասում է, որ Իտալիա չի կարողանում առաջարկել տուրիստներին, ովքեր վիզա չունեն, քանի-որ մինչև նոյեմբեր տեղ չկա։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ