Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:58 27-05-2023

Ես երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց նա զբաղվեց ինձնով․ Ռուզաննա Խաչատրյան

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն այսօր հրավիրած «Կանայք հանուն համազգային միասնության» հավաք-քննարկմանն իր խոսքը սկսեց Հովհաննես Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծության ընթերցումով։

«Մենք պայքարում ենք համազգային միասնության համար, և ընդդիմադիր են այն մարդիկ, որոնք դեմ են այդ միասնությանը, մեր լեզվին, եկեղեցուն, մշակութային արժեքներին, սահմանների ամրությանը, պետականությանը»,-ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ արդյո՞ք ունի մտադրություն քաղաքականություն մտնելու, տիկին Խաչատրյանն ասաց․ «Ես երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց 2015 թվականից քաղաքականությունը զբաղվեց ինձնով։ Ես ընդունեցի այդ մարտահրավերը և ես կարծում եմ, որ ես արդեն քաղաքականության մեջ եմ։

Ես քաղաքականության մեջ եմ, ես միշտ սատարել եմ Սեյրան Օհանյանին, ես երկրպագել եմ արցախյան հերոսամարտի բոլոր մասնակիցներին, խնկարկել եմ բոլորի շիրիմները։ Շատ սիրել եմ Գրետա մայրիկին, մարդկային մտերին հարաբերություններ եմ ունեցել իր հետ։ Եվ ես չեմ կարող անտարբեր անցնել իմ հայրենիքի այսպես տառապած և կորուսյալ հայրենիք տեսնել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան