Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:22 26-11-2025

Երբեք չեմ աշխատել որևէ մեկի հրամանով, երբեք ֆինանսական կախվածություն չեմ ունեցել որևէ ղեկավարից․ Թաթոյան

«Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ այն տեղեկություններին, թե իր անունը կապվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

«Ես միշտ եմ եղել անկախ, հիմա էլ եմ ասում՝ եղել եմ անկախ։ Այս հարցին ուզում եմ հստակ պատասխան տալ՝ հանկարծ որեւէ մեկը չմտածի, որ ես խուսափում եմ։ Ես երբեք չեմ աշխատել հանրապետության ղեկավարներից որեւէ մեկի հրամանով։ Ես երբեք չեմ եղել հանրապետության ղեկավարներից որեւէ մեկի կուսակցության ներքո։ Սա ինձ մշտապես պահել է անկախ, ես երբեք ֆինանսական կախվածություն չեմ ունեցել, հիմա էլ չունեմ հանրապետության որեւէ ղեկավարից։ Եվ սա ես միշտ եմ ասում մեր ժողովրդին, երբ գնում եմ հանդիպումների։ Եվ հիմա էլ ուզում եմ հրապարակային ասել, որ որեւէ մեկը չփորձի հանկարծ մեզ արատավորի եւ թույլ չտա, որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրերն իրականացնել»,- հայտարարեց Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ