copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:23 17-05-2023

Արտադրական կանեփով շատ ներդրողներ էին հետաքրքված, բայց միջավայրը գրավիչ չէ. Քերոբյան

Ի սկզբանե կարծում էին, որ սա պետք է լինի տնտեսական ծրագիր, բայց կայացվել էր քաղաքական որոշում, որ սա ավելի շուտ առողջապահական վերահսկման ենթակա պետք է լինի։ Իսկ այն ծրագիրը, որն սկսվում է վերահսկելու մասին մտածելուց, ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով արտադրական կանեփի մասին՝ տնտեսական հանձնաժողովի նիստում քննարկված նախագծին։

Քերոբյանը շեշտեց` արտադրական կանեփի վերաբերյալ իրենց տնտեսական տեսլականն էապես տարբերվում է նրանից, ինչը տեղի է ունենում հիմա։

«Այս մասով աշխարհում առկա բիզնես մոդելը լրիվ այլ տեսք ունի` թե՛ արտադրության պրոցեսը, թե՛ ձևերը, թե՛ տուրքերը, թե՛ լիցենզավորման ձևը և այլն։ Երկու տարի առաջ, երբ նախագիծը քննարկման փուլում էր, այդ ժամանակ խոշոր ներդրողներ կային, որոնք շատ հետաքրքրված էին, բայց այս միջավայրը գրավիչ չէ նրանց համար»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից