copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:41 30-08-2022

Բոլոր ընկերություններն ունեն աշխատողների սուր պակաս, բայց շատ գործազուրկներ չեն ուզում աշխատել. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, ներկայացնելով պատմություն, թե ինչպես է ինքը քաղաքացուն օգնել աշխատանք գտնել, իսկ վերջինս այդպես էլ չի գնացել աշխատանքի։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Որոշ ժամանակ առաջ փողոցում ինձ մոտեցավ մի երիտասարդ, Մարատ անունով, ով պատմեց, թե ինչ դժվար է իր կյանքը, որ մասնակցել է պատերազմներում, վարձով է ապրում, հաշմանդամություն ունի, երեք երեխաներ և չի հասցնում ծայրը ծայրին։ Օգնություն խնդրեց։

Այնպես էր ստացվել, որ այդ պատահական հանդիպման նախորդ օրը մի միջոցառման ժամանակ հանդիպել էի JCA-ի հիմնադիր Գագիկ Աբրահամյանին, ով բավականին երկար ու մանրամասն բողոքեց, որ չի կարողանում բարձր աշխատավարձով ապագա ոսկերիչներ ընդունել աշխատանքի, ովքեր, կարճաժամկետ ուսուցումից հետո կարող են 400-800հզ մաքուր աշխատավարձ ստանալ՝ կախված իրենց աշխատանքից։

Հիշելով դա, Մարատին առաջարկեցի, որ կարող եմ խնդրել, որ իրեն աշխատանքի վերցնեն, ու ինքն էլ իր բոլոր հարցերը կլուծի աշխատանքով։ Ինքն էլ դժկամորեն համաձայնվեց ու փոխանցեց իր տվյալները, ես էլ դա փոխանցեցի JCA-ի տնօրենին։ Վերջինս ինձ այսօր տեղեկացրեց, որ Մարատին երկու անգամ հրավիրել են ու նա չի գնացել։

Նման պատմություններ շատ են պատահում, համարյա բոլոր ընկերություններն ունեն աշխատողների սուր պակաս, բայց կան նաև շատ գործազուրկներ, ովքեր պարզապես չեն ուզում աշխատել։ Հաճախ մենք կարծում ենք, որ պատճառն ընկերությունների ցածր արտադրողականությունն է, որի պատճառով նրանք չեն կարողանում վճարել մրցունակ աշխատավարձ, սակայն երբ առաջարկվող աշխատավարձը մոտ է միջին աշխատավարձի կրկնապատիկին, լրացուցիչ հարցեր են առաջանում։

Շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք Ձեր կարծիքով մեկնաբանություններում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին