copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:23 17-05-2023

Այսօր արդեն ունենք տեղական մրցունակ գյուղմթերք. պետնախարար


Արցախի շրջափակման պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության հետ հումանիտար կապը և սահմանափակ քանակի բեռնափոխադրումներն իրականացվում են բացառապես ռուս խաղաղապահների միջոցով, Արցախի Հանրապետության շրջանների բնակիչները զարկ էին տվել գյուղատնտեսությանը և այսօր արդեն ունենք տեղական մրցունակ գյուղմթերք, որը իրացվում է շուկայում: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Գյուղմթերքի իրացումն առավել արդյունավետ կազմակերպելու և գյուղերից շրջկենտրոններ ու մայրաքաղաք տեղափոխելը հեշտացնելու նպատակով պետությունը, ի դեմս գյուղատնտեսության նախարարության և շրջանների վարչակազմերի, պատրաստակամ է ցուցաբերելու առավելագույն աջակցություն:

Այդ գործընթացում խնդիրների առնչվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ինչպես շրջանների վարչակազմերի ղեկավարներին, այնպես էլ ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի