Եթե մինչև Նիկոլ Փաշինյանի անձնական հարաբերությունների պատճառով ՌԴ-ի հետ համագործակցությունը սառեցնելը Ռուսաստանի Դաշնություն գյուղմթերք արտահանելու նպատակով հայաստանցի գյուղացին կատարում էր 3 գործողություն (ջրել, քաղել, վաճառել), ապա այժմ հիշյալ գյուղմթերքը ԵՄ արտահանելու համար գյուղացին պետք է սերտի ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ 11 թերթից և հարյուրավոր կետերից ու հավելվածից բաղկացած ուղեցույցը։



Ակնհայտ է, որ գյուղմթերք արտադրող հայրենակիցները չեն կարողանալու տիրապետել պահանջվող գիտելիքներին և պահպանել 21 քայլից բաղկացած ուղեցույցով սահմանված պահանջները, նորմատիվները և այլ տասնյակ տարրերը։
Սակայն, դժբախտաբար, այս պարագայում ևս Նիկոլ Փաշինյանին երկար ժամանակ չի պահանջվի մեղավոր գտնելու համար, որի լավագույն թեկնածուն կլինեն հենց գյուղացիները։,
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ուղեցույցը թվագրված է 19.06.2026 ամսաթվով, այսինքն՝ անհրաժեշտ քվեները ստանալուց օրեր հետո։