Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 08:04 08-05-2023

Դու ուրու ես, դու չկաս. Հրաչյա Սարգսյանը հալյուցինացիա էր, տեսիլք

Երեւանի քաղաքապետարանի կայքում զարմանալի պատահականությամբ բացակայում է Հրաչյա Սարգսյանի կենսագրությունը եւ լուսանկարը։

Մասնավորապես՝ նախկին քաղաքապետների բաժնում Հայկ Մարությանից հետո կարծես Երեւանն քաղաքապետ չի ունեցել, մինչդեռ նրանից հետո քաղաքապետ է դարձել Հրաչյա Սարգսյանը։

Վերջինս հրաժարական տվեց, որպեսզի Տիգրան Ավինյանի տեղն «ավելի լայնանա»։ Բայց Ավինյանը «Մոռանալ Հերոստրատին» ոճով հավանաբար թույլ չի տվել Սարգսյանի լուսանկարն անգամ պատմության բաժնում ընդգրկել։


Ի դեպ, տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Սարգսյանը բավականին բարձր վարկանիշ ունի, չնայած Ավինյանը էլ դեր չմնաց խաղա, որպեսզի մի «չըրթ» էլ իր վարկանիշը բարձրանա։