copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:52 06-05-2023

Արցախում մեծ հանրահավաք է սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ: Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հանրահավաքը նախաձեռնել են Արցախի ստորագրահավաքը նախաձեռնած երիտասարդները, որոնց Հայաստանում միացել եւ ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որը 2 օրում մոտ 5 հազար ստորագրություն է հավաքել արդեն:

Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու: Հանրահավաքը նաեւ մայիսյան հաղթանակների ոգով է կազմակերպվելու, լինելու են ելույթներ՝ դրան նվիրված:

Մեր տեղեկություններով՝ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսվել են. չի բացառվում, որ այդ հանրահավաքին մասնակցեն նաեւ Արցախի իշխանությունները, ինչպես նաեւ ընդդիմությունը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան