copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:23 13-09-2023

Նիկոլ Փաշինյանը երթով կքայլի դեպի քաղաքապետարան, սպասվում է հանրահավաք․ ՔՊ

«ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին Էրեբունի թանգարանի մոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ կմեկնարկի մայրաքաղաքային երթը դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։

Սիրով սպասում ենք ձեզ, առաջին հերթին բոլորին ի ցույց դնելու մեր միասնությունը և վերահաստատելու ժողովրդի իշխանությունը մայրաքաղաքում»,- գրել է նա։