Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծեծկռտուք և արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի ոստիկաններն ու Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: