copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 30-08-2022

Արցախում հանրահավաք կանեն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․
«Արցախի օրվա առիթով ԱԺ բոլոր 5 խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին տեղի կունենա հանրահավաք: Ժամը 17:30-ին Ստեփանակերտի Ազատության հրապարակից քայլերթ կանեն, 19:00-ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում՝ հանրահավաք:

«Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է։ Հանրահավաքն ու երթն այդ օրվա խորհրդով են լինելու, մենք մեր խոսքն ենք ասելու բոլորին, որ Արցախը կա, կանգուն է, պայքարելու է իր իրավունքների համար։ Մենք եւս մեկ անգամ պետք է համայն աշխարհին փաստենք, որ պատերազմով հարցը չի լուծվել ու չի լուծվելու, միջազգային հանրությունը պարտավոր է ականջալուր լինել Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Սա ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության կազմակերպածն է։ Պետական տոն է, որը պարտավոր ենք նշել։ Ու ցանկացած մեկը, ով համարում է, որ Արցախը հայկական է ու պետք է մնա հայկական, պիտի լինի Արցախի հրապարակում։ Մենք հրավիրում ենք նաեւ Նիկոլ Փաշինյանին, թող ինքն էլ գա»,- ասաց ԱՀ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ Առաջին տարին է, որ այս օրը նշվելու է հանրահավաքով, նախկինում տոնական միջոցառումներ են կազմակերպվել, իհարկե՝ մինչեւ պատերազմը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան