Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:46 05-05-2023

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Մայիսի 5-ին, ժամը 22։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակովի 7-րդ և 4-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։