Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:53 05-05-2023

ՄԻՊ-ը և Կարմիր Խաչի ՄԿ-ի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 5-ին, ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասենին: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը։

«Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերաբերելի բնագավառներում կոմիտեի իրականացրած աշխատանքների կարևորությունը:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին, նաև ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի