copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:40 05-05-2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր էսկալացիայի վտանգ կա. Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր էսկալացիայի վտանգ կա։ Այս մասին թուրք պաշտոնյան նշել է թուրքական TRT World լրատվական գործակալությունում հրապարակած իր հոդվածում։

Հուլուսի Աքարը շեշտել է, որ հայկական և ադրբեջանական զորքերի միջև առաջնագծում տեղի ունեցող փոխհրաձգություններն ու լարվածությունը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի շուրջ վերջին նախաձեռնությունները, որոնք հաջողության չեն հասել, մտահոգության տեղիք են տալիս: Նրա խոսքով՝ ներկայումս իրավիճակը փխրուն է, և այն հույսը, որն առկա էր շուտափույթ խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, մարում է։

Թուրք պաշտոնյան նշել է, որ 2020 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրով ոսկե հնարավորություն է ստեղծվել։ Նա հայտնել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը, որը հայկական տարածքով ցամաքային կապ էր ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև, հրադադարի համաձայնագրում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություն էր։ Աքարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ սրա դիմաց Ադրբեջանը համաձայնել է նաև ցամաքային կապ տրամադրել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ։ « Սա կարևոր քայլ էր երկու երկրների միջև խաղաղության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- նկատել է նա։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Նախիջևանին, որը շրջապատված է Հայաստանով, Իրանով և Թուրքիայով, առանց Ադրբեջանի հետ ցամաքային կապի, անհրաժեշտ է այս միջանցքը՝ մարդկանց և ապրանքների ազատ հոսքի համար: Նրա համոզմամբ՝ այս կնպաստի դրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը կհանգեցնի կայուն խաղաղության և տնտեսական բարգավաճման բոլորի համար: Նա պնդել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը որևէ այլ երկրի համար սպառնալիք չէ, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը, կայունությանը և զարգացմանը:

Վերջինս հայտնել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կնպաստի նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ «Մենք արդեն արել ենք դրական քայլեր, այդ թվում՝ հատուկ բանագնացների նշանակում և պայմանավորվել ենք բացել ընդհանուր սահմանային անցումները երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար։ Բացի այդ, օդային ուղիղ բեռների տարանցումը նախնական դիվանագիտական ​​շփումների ևս մեկ կոնկրետ արդյունք է»,- ասել է նա։ Աքարը հայտնել է, որ Անկարային ոգևորում են վերջին զարգացումները, ինչպես, օրինակ, փետրվարին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժից հետո ցավակցություն հայտնելու համար։

Հուլուսի Աքարը նկատում է, որ չնայած հայ-ադրբեջանական հակամարտությունը ներկայումս սառեցված է, սակայն ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու վտանգը կրկին մեծանում, որքան երկար ժամանակ է պահանջվում խաղաղության համաձայնագիր կնքելու համար:


Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու

Ձեզ գուցե հետաքրքրի