copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:22 24-04-2023

Այս տարածաշրջանում լինելու ենք կա՛մ մենք, կա՛մ բարբարոսները․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Միջազգային հանրությունը պետք է մեզ պաշտպանի կամ կպաշտպանի»...

Հերթական կործանարար պատրանքը, քանի որ Հայաստանի միակ փրկությունը, պատկերավոր ասած, պետություն-ամրոցն է՝ ամրոց, որտեղ ամեն ինչ՝ գիտությունից մինչև ասֆալտապատում, պետք է միտված է լինի միայն մի բանի՝ անվտանգությանը, որը պետք է ապահովվի հիբրիդային հաջող ու արդյունավետ պաշտպանությամբ և թշնամուն անզուգաչափ կործանարար հարվածներ հասցնելով ու ջախջախելով։

Այս տարածաշրջանում լինելու ենք կա՛մ մենք, կա՛մ բարբարոսները, և այլընտրանք, ցավալիորեն, գոյություն չունի, այդ այլընտրանքը մեզ ուղղակի չեն թողել»։