copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:45 17-04-2023

Լին Թրեյսին մերժել է Ռուսաստանի Պետդումայի հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավերը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մերժել է դեսպան Լին Թրեյսիին ուղղված հրավերը՝ մասնակցելու ապրիլի 18-ին կայանալիք Պետդումայի հանձնաժողովի նիստին, որտեղ վերջինս պետք է պարզբանումներ ներկայացներ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հաստատում է, որ մենք մերժել ենք Պետդումայի հրավերը՝ ուղղված դեսպան Թրեյսիին՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հանձնաժողովի նիստին», - նշել են ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունից։

Դեսպանատունը պնդում է, որ Միացյալ Նահանգները լիովին կատարում է կենսաբանական զենքի կոնվենցիայի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները, ոչ մի տեղ նման զենք չի մշակում կամ տիրապետում, ինչպես նաև, որ Վաշինգտոնն արդեն ամբողջովին հերքել է իր դեմ ուղղված մեղադրանքները։«Մենք Ռուսաստանի հետ խորհրդակցությունների այս գործընթացը համարում ենք ավարտված և փակված, այս հարցում ավելացնելու կամ քննարկելու այլ բան չկա»,- հայտնել են դեսպանատնից։

Ավելի վաղ Պետդումայի Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին օտարերկրյա միջամտության փաստերը հետաքննող հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարևը հայտնել էր, որ ԱՄՆ դեսպանին հրավիրել է Պետդումայում ապրիլի 18-ին կայանալիք հանդիպման՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի կողմից Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ հարցմանը պատասխան չտալու պատճառով։

Ռուսական կողմը բազմիցս ուշադրություն է հրավիրել ԱՊՀ տարածքում և Ուկրաինայում Վաշինգտոնի ռազմակենսաբանական գործունեության վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստան կատարած այցից հետո նշել էր՝ ԱՄՆ գործունեությունը ուղղակի սպառնալիք է կենսաբանական անվտանգության, մասնավորապես՝ հանրային առողջության և բնության համար։



Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան