Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:10 10-04-2023

Սա նախկինից մնացած նախագիծ է․ առիթ ենք ստեղծում մարդկանց գնալու և սելֆիներ անելու ջարդված քարերի հետ․ Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանին, առաջարկեց մի փոքր էլ խոսեն սոցցանցերում տարածված այն տեղեկության մասին, որ հրապարակի վերևի հուշարձանի դիմաց արված աշխատանքը բավարար որակով չի արվել։

«Դեռևս անցած տարի գործակարգավարականի ժամանակ փաստվել է, որ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի վերին որոշակի հատված ծավալաթերթում շինարարության մեջ ներառված չի եղել և դրա համար առանձին մրցույթ ենք հայտարարել: 12 մլն-ով շահող կազմակերպություն կա, որն այս պահին իրականացնում է Արամ Մանուկյանի արձանի շուրջ գտնվողն հատվածի վերանորոգման աշխատանքները: Սա կարծում եմ մանիպոլյացիա է, որ իբր մեր աշխատանքները որակով չեն եղել, որովհետև էդ հատվածում շինաշխատանք չի կատարվել»,- ասաց Խորեն Գրիգորյանը՝ անդրադառնալով բազմաթիվ օգտատերերի կողմից Արամ Մանուկյանի արձանի մերձակա հատվածում քանդված քարերերի լուսանկարները տարածելուն։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Մի բան առաջարկեմ ապագայի համար։ Երբ ինչ-որ տեղ անում ենք շինարարական բարեկարգման աշխատանքներ, տեղեր չթողնենք, որոնք ներառված չեն նախագծում: Եթե անում ենք, պետք է ամբողջական ու կոմպլեքս անենք, որ հետո չստացվի՝ մի հատված արեցինք, մի հատված բաց մնաց: Ես գիտեմ, որ հիմա էդպես ենք անում և սա նախկինից մնացած նախագիծ է, բայց, այնուամենայնից, հիշեցումը չի խանգարի, թե չէ ամեն մի տենց տեղում առիթ ենք ստեղծում մարդկանց գնալու և սելֆիներ անելու ջարդված քարերի հետ, որոնք նախագծում ներառված չեն եղել: Իրականում այնպես չէ, որ դա սխալ է, եթե մի գործ անում ենք, պետք է ամբողջական անենք»:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը