copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:30 07-04-2023

Թուրքիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի իր նախագահական նստավայրում ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպումը կայացել է լրատվամիջոցների համար փակ ձևաչափով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղուն։

Հիշեցնենք, որ Լավրովը այսօր հանդիպում էր ունեցել իր թուրք գործընկեր Չավուշօղլուի հետ, որից հետո երկու երկրների արտգործնախարարները համատեղ մամուլի ասուլիս էին անցկացրել և պատասխանել լրագրողների հարցերին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը