copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:38 02-11-2023

Էրդողանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին Անկարայում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Աբդոլլահիանն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման ռիսկը՝ հնարավոր էսկալացիայի հետևանքների պատասխանատու համարելով ԱՄՆ-ին և Իսրայելին: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ պաղեստինյան դիմադրության շարժումներն ունակ են շարունակելու Իսրայելի դեմ երկարատև պայքարն ու առճակատումը:

Աբդոլլահիանին ավելի վաղ ընդունել էր նաև իր թուրք գործընկերը: Կողմերը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հասնելու ուղիները, ինչպես նաև երկկողմ հարցեր։ Հանդիպումից հետո Հաքան Ֆիդանը նշել է, որ քննարկվել է նաև իրավիճակը Սիրիայում և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը այդ երկրի տարածք տեղափոխվելու անթույլատրելիությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում