copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 05-04-2023

Արմեն Փամբուխչյանը նոր պաշտոն կստանա՞․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հունիսի 30-ը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի վերջին օրն է: Գերատեսչությունը հուլիսից կգործի ներքին գործերի նախարարության կազմում: Փրկարար ծառայությունն արդեն անցել է նորաստեղծ նախարարության կառավարմանը»,- ասաց ԱԻՆ-ի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ նախարարությունը լուծարվելու է հունիսի 30-ին, եւ այս պահին նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքի է հաճախում սովորականի պես: Թեեւ մեր աղբյուրներն ասում են, որ նրան նախարարությունում վաղուց չեն տեսել:

Հարցրինք՝ ի՞նչ պլաններ ունի Փամբուխչյանը, մեր տեղեկություններով` նրան առաջարկվել է վարչապետի խորհրդականի պաշտոնը, որքանո՞վ է ճշմարտացի դա: Նկատենք, որ վերջին շրջանում Փաշինյանի մոտ ընդունված պրակտիկա է դարձել պաշտոնաթողներին իրեն խորհրդական կարգելը, օրինակ` Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյան, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյան, երեկ էլ տեղեկացանք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է դարձել Փաշինյանի խորհրդական: Հայկ Կոստանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ մինչեւ կառուցվածքային այս փոփոխությունը, կառավարությունը 2022-ի ամռանը 1.2 մլրդ դրամ հատկացրեց նախարարությանը՝ վերանորոգման եւ հատուկ տեխնիկայի ձեռքբերման, հրշեջ-փրկարարական ծառայության շարժակազմն արդիականացնելու համար: Նախարարի խոսքով՝ գումարի 90 տոկոսը ծախսվել է 2022-ին, ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկա, արագ արձագանքման ամենագնացներ, 8 տարածք նորոգվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին