copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:22 16-06-2022

Սամվել Բաբայանը պաշտոն կստանա՞․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, բայց չի բարձրաձայնում դրա պատճառների մասին։ Լուրեր կան, թե նա ժամանակին համաձայնել է մասնակցել քննիչ հանձնաժողովի միջոցով պատերազմում պարտության մեղքը Փաշինյանից մաքրելու սցենարին, մի պայմանով, որ ՊՆ-ում բարձր պաշտոն զբաղեցնի: Ինչ-որ պահի այս պայմանավորվածությունը խախտվել է, եւ նա հրաժարվել է մասնակցել նախկինների վրա պատերազմի մեղքը բարդելու գործին:


Ըստ լուրերի՝ Բաբայանը հավակնում է ՊՆ ԳՇ պետի պաշտոնին, որը նոր օրենքով կստանա նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ: Հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու պատճառների մասին Բաբայանն ընդամենը կցկտուր ասել է, թե իբր խաղի կանոնները չեն պահպանվում, ժամանակը գա՝ կխոսի այդ մասին:
Մանրամասն՝ թերթր այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում