copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:19 19-01-2023

Վիտալի Բալասանյանը պաշտոն կստանա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հաջողվել է համոզել Վիտալի Բալասանյանին, եւ մոտ օրերս, ամենայն հավանականությամբ, նրան կնշանակի ռազմական գծով խորհրդական եւ կլիազորի շարունակել բանակցություններն ադրբեջանցիների հետ, մի բան, որը Բալասանյանն անում էր ԱԽ քարտուղարի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Բալասանյանի ազատման հարցն առաջ էր քաշել Ռուբեն Վարդանյանը՝ պնդելով, որ նա չի կարող պաշտպանել Արցախի շահերը, քանի որ, որպես բանակցող, հակված է կատարելու Ադրբեջանի պահանջները: Ավելին, Վարդանյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցելու թեմա առհասարակ չկա՝ դա կարելի է հազվադեպ դեպքերում, որովհետեւ Ադրբեջանի նպատակը ոչ թե բանակցելն է, այլ բանակցությունների միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը։

Արայիկ Հարությունյանը Վիտոյին կրկին ասպարեզ բերելով՝ մի քանի հարց է լուծում․ փորձում է ադրբեջանցիներին ցույց տալ, որ դեմ չէ բանակցելուն, իսկ Նիկոլ Փաշինյանին ցույց է տալիս, որ Ռուբեն Վարդանյանը չէ որոշումներ կայացնողը, եւ, ի հեճուկս վերջինիս ցանկության, Բալասանյանին կրկին վերադարձնում է իր աշխատանքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում