copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:58 04-04-2023

Մնացականյանին ուղղված հարցերի պատասխաններից էր կախված, թե ինչու եղավ պատերազմը․ Անդրանիկ Քոչարյան

Զոհրաբ Մնացականյանը մանրամասն ներկայացրել է` իր պաշտոնավարման ընթացքում ինչ բանակցային գործընթաց է եղել, 2018թ մայիսից, երբ ինքը դարձավ նախարար, ինչ գործընթացներ են զարգացրել, մի քանի փուլերով ներկայացրեց բոլոր իրողությունները։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու հանգամանքին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ Մնացականյանին ուղղված հարցերի պատասխաններից էր նաև կախված այն, թե ինչու եղավ պատերազմը։

Լրագրողները հարց ուղղեցին Քոչարյանին, թե ինչ կարծիք ունի օրեր առաջ 11 հազար դասալիքների մասին Աննա Հակոբյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ։

«11 հազարը պատահական թիվ չէ, գուցե մի քիչ ավելի է, մի՛ մոռացեք, որ արագ զորակոչ էր արվում, որը շատ դեպքերում տեղ չէր հասնում կամ հասնում էր, կարճ ժամանակ հետո անձնակազմին չէին կարողանում հավաքել իրար գլխի։ Այդպիսի իրողություններ ունենք և ունենք նաև հազարների հասնող քրեական գործեր։ Չեմ կարող ասել, թե ինչ աղբյուրից է հնչեցվել այդ թիվը, այդ թվի հետ կապված քննիչ հանձնաժողովը անպայման կստանա իր պարզաբանումները։ Թվի հստակ ճշգրտումը կարող եք ճշտել կամ զինվորական դատախազից, կամ Արգիշտի Քյարամյանի գրասենյակից, բայց որ թիվը շատ մեծ է եղել, դա կարող եմ արձանագրել որպես փաստ»,- ասաց նա։

Քննիչ հանձնաժողովի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրելու վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել լինել քննիչ հանձնաժողովում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան