copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:48 08-02-2022

Ահա թե ինչու է Փաշինյանը սիրում Ստեփան Մնացականյանին

Մեր կյանքի որակը սրընթաց արագությամբ փոխվում է բոլոր ոլորտներում, այդ թվում և շինարարության։ Ահավասիկ․ 2021թ․-ին այս ոլորտում արձանագրվել է 7․4%-ի աճ։ Ի տարբերություն 2020թ․-ի՝ Հանրապետությունում կառուցված 672 շենքի, գրեթե 190 հազար քմ մակերսով, 2021թ․-ին Հանրապետությունում կառուցվել է 1131 շենք 273․2 հազար քմ մակերեսով։

Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է։ Բայց նույն վիճակագրական տվյալներով վերջին տարիներին մայրաքաղաք Երևանում շինարարության ծավալների կտրուկ անկման ֆոնին բնակմակերեսների շինարարության նույնքան կտրուկ աճ է արձանագրվում մարզերում։ Ընդ որում, 2021թ․-ին՝ պարզապես ապշեցուցիչ։

Ահավասիկ, 2020թ․-ի ընթացքում մայրաքաղաքում կառուցվել է 114․4 հազար քմ բնակմակերես։ Այս ցուցանիշը 2019թ-ի 73․7%-ն է կազմել։ 2021թ․-ին Երևանում նախորդ տարվա համեմատությամբ բնակմակերեսների կառուցման ևս 26%-ոց անկում է եղել։ Այսինքն՝ 2019-ի համեմատությամբ, ավելի քան 50%-ոց անկում։ Բայց անցած տարի աներևակայելի շինարարական բում է սկսվել հանրապետության մարզերում։

Ահավասիկ, Արագածոտնում բնակմակերեսների շինարարությունը նախորդ տարվա համեմատությամբ աճել է ավելի քան 40%-ով, Արարատում՝ 58․6%-ով, Արմավիրում՝ 83%-ով, Գեղարքունիքում՝ ավելի քան 30%-ով, Լոռիում՝ 28․5%-ով, Կոտայքում՝ 86․7%-ով, Շիրակում՝ գրեթե 50%-ով, Սյունիքում՝ 2 անգամ, Վայոց Ձորում՝ 10․9%-ով և միայն Տավուշում է, որ անկում է գրանցվել։ Նշենք, որ հանրապետությունում վերջին 30 տարիներին մարզերի զարգացման նման աննախադեպ աճ չի եղել։ Ընդ որում Երևանում շինարարության ծավալների նման աննախադեպ անկման ֆոնին։ Ընդ որում Երևանում շինարարության ավելի քան 50%-ոց անկման ֆոնին մարզերում տեղ-տեղ գրեթե 100%-ոց աճն էլ ավելի է գեղեցկանում նրանով, որ դա հնարավոր է եղել ապահովել շինարարական ապրանքների արտադրության ծավալների զգալի անկման ֆոնին։ Ահավասիկ, տուֆ քարի արդյունահանման-արտադրության ծավալները նվազել են ամբողջ 47%-ով, ավազի ու խճի ծավալները նվազել են 7%-ով, գաջի արտադրության ծավալները՝ 6%-ով։

Այստեղ է, որ հասկանալի է դառնում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ազատվելով «մի մաս հներից» մինչ օրս շարունակում է սիրել 2000թ․-ից (ամենահինը հներից) մինչև հիմա վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին, որին ժամանակին նույն Փաշինյանը բազմիցս մեղադրել է թվանկարչության ու կեղծարարության մեջ։ Մենք, բնականաբար, նման բան ասել չենք կարող, բայց այս անգամ պրն Մնացականյանը կարծես գերազանցում է ինքն իրեն։

Աշոտ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը