ԵՊՀ-ն ունի իրեն և միայն իրեն հատուկ խորհրդանիշներ - մարդիկ, ովքեր հենց իրենք են ԵՊՀ-ն․ այս մասին գրառում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Սևակ Արզումանյան, Մերի Քոչար, Հենրիկ Էդոյան, Գուրգեն Մելիքյան, Ռուբեն Սաքապետոյան, Բաբկեն Հարությունյան, Լենդրուշ Խուրշուդյան և շատ այլ գիտական գագաթներ տարիներ շարունակ ձևավորել են այլ միջավայր, բարձրցրել են ԵՊՀ-ն կրթական այլ աստիճանի:
Նրանց շարքում իր կայուն տեղն ունի նաև պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:
Գագիկ Ղազինյանի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու և փաստացի ԵՊՀ ուսանողներին նրա դասախոսություններից զրկելու այս որոշումը խոսում է միայն ու միայն կրթական խոշոր օջախը մանր քաղաքական հաշվեհարդարների դաշտի վերածելու մասին…
Հ.Գ. Վերջին տարիների դժվար քաղաքական պայքարի ճանապարհին նիկոլյան ժամանակաշրջանի ԵՊՀ-ն առաջին անգամ չէ, որ պրոֆեսիոնալ բարձր գիտելիքների տեր մասնագետներից ազատվելու գիծ է որդեգրել, և մեծ է ցանկը ԵՊՀ-ից հեռացված դասախոսների, ովքեր վստահաբար կրթել ու կրթում էին արժանապատիվ սերունդ:
Ցավում եմ, որ ապրում ենք այսպիսի օրեր: