copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:19 31-03-2023

Էդգար Ղազարյանի ցանկությունն անպատասխան է. ՔՊ պատգամավորները նրա հետ հանդիպելու ցանկություն չունեն

«Ես մտադիր եմ ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվելու իմ ծրագրերը, իմ առաջնահերթությունները, որպեսզի նրանք՝ ՔՊ պատգամավորները, նախնական պատկերացում ունենան՝ մինչև հարցը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում քննարկելը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն է։ Նա երեկ հայտնել էր, որ դիմել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, որպեսզի իր իր համար կազմակերպի հանդիպում խմբակցության պատգամավորների հետ։

«Քանի որ ԱԺ-ի 2 խմբակցություններն առաջադրել են իմ թեկնածությունը, իսկ միակ խմբակցությունը, որի հետ ես առնչություն երբեք չեմ ունեցել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, ես ցանկություն ունեմ նրանց ներկայացնելու իմ աշխատանքի ծրագրերը»։

Հարցին՝ արդյոք իրեն կհաջողվի ՔՊ խմբակցության անդամներին համոզել, որ իրեն ընտրեն, Ղազարյանն ասաց․ «Ամեն ինչ կախված է քննարկման ընթացքից և արդյունքներից։ Ես ունեմ շատ համոզիչ փաստարկներ, որոնք ոչ միայն վերաբերում են իմ թեկնածությունը պաշտպանելու իրենց հնարավոր որոշման հանգեցմանը, այլ նաև իրենց կողմից առաջադրված թեկնածուից հրաժարվելուն, քանի որ իրենք առաջադրել են սահմանադրության պահանջներին չհամապատասխանող թեկնածու»։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը ՔՊ խմբակցությունից որևէ արձագանք չի ստացել։

Oragir.News-ը կապվեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Խաչատրյանի հետ։

«Ես տեղյակ չեմ, անձամբ ես նման հանդիպման մասնակցելու ցանկություն չունեմ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել