Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 14:46 10-12-2025

Բաքու մեկնած հայ գործիչների այցից տեղյակ չենք եղել, բայց ցանկություն կա հանդիպելու․ անհետ կորածի ծնող

Լրագրողների հետ զրույցում անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը պատմեց, որ վերջին անգամ իր որդու հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին։ Ըստ նրա՝ զինծառայողը ժամկետային էր և ծառայություն էր իրականացնում Հայաստանում, ոչ թե Ղարաբաղում, ինչպես որոշ տեղեկություններում նշվում է։

«Մեր երեխաներին հոկտեմբերի սկզբից տարել են ամենաթեժ կետերը, որտեղ մարտեր են եղել, մենք տեղյակ չենք եղել։ Ոչ մի տղա իր ծնողին չի ասել, որ պատերազմի դաշտում է», – նշեց ծնողը։ Նրա խոսքով՝ զրուցել են վերջին անգամ հոկտեմբերի 7-ին, երբ զինծառայողը վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է և շուտ կվերադառնա ծառայությունից։ Սակայն, ինչպես նշում է ծնողը, այսօր նրանք չեն ստացել որևէ նոր տեղեկություն։

Նա ընդգծեց, որ ծնողները միավորվել են և դիմել բոլոր հնարավոր մարմիններին՝ Կարմիր խաչին, կառավարությանը, Ազգային ժողովին, սակայն պատասխան են ստացել, որ զինծառայողներն անհայտ կորած չեն համարվում, քանի դեռ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։

Վերջերս Բաքու մեկնած հայկական քաղհասարակության ներկայացուցիչների այցի կապակցությամբ ծնողը նշեց․ «Մենք նրանց այցից տեղյակ չենք եղել, իմացել ենք, որ գնացել են միայն իրենց տված ասուլիսից հետո, բայց կարծեմ գնացել էին գերիներին տեսակցության, թե իրենց հարցով, անհայտ կորածների հարցով չգիտեմ, խոսել են, թե ոչ: Մենք էլ չենք հանդիպել, բայց ցանկություն կա հանդիպելու»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը