copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:20 30-03-2023

Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, կարծես թե, խմբակցության ներսում արտոնյալ դիրքեր ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա այն քիչ պատգամավորներից է, որ հաճախ չի մասնակցում խմբակցության նիստերին, քննարկումներին, ԱԺ նիստերին էլ ակտիվ չէ, բայց ոչ ոք, անգամ՝ ՔՊ խմբակցության ղեկավարությունը, չի համարձակվում նրան նկատողություն անել:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ ՔՊ-ում պատգամավորների բացակայության հարցը խիստ է դրված. այն պատգամավորները, որոնք բացակայում են ԱԺ-ի կամ ֆրակցիայի նիստերից, նկատողություն են ստանում:
Հայկ Սարգսյանի դեպքում սա չի գործում. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չեն համարձակվում նկատողություն անել նրան:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սարգսյանին արտոնությունները տվել է հենց Փաշինյանը, նրա հովանու ներքո է, դրա համար էլ Հայկ Սարգսյանից փորձում են հեռու մնալ խմբակցության երիտղեկավարները: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը, բացի խմբակցության նիստերին ցուցաբերած պասիվությունից, կուսակցության ներքին հարցերին էլ չի խառնվում, թիմակիցների հետ էլ շփումները նվազագույնի է հասցրել: ՔՊ-ականներն էլ հետեւյալ քաղաքականությունն են որդեգրել. Հայկ Սարգսյանից «ինչքան հեռու, այնքան լավ»:

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առթիվ մեկնաբանություններ ստանալ պատգամավոր Հայկ Սարգսյանից, սակայն նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ է՝ անջատված է, իսկ մեր նամակները նրա սոցիալական էջերին մնացին անպատասխան»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
21:43 Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր ոճային ֆոտոշարք են հրապարակել
21:12 Սյունիքում բախվել են ֆիզկուլտուրայի ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր