Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:41 22-05-2023

Սերժ Սարգսյանն ու Հայկ Մամիջանյանը հանդիպել են Չինաստանի դեսպանի հետ․ քննարկվել է հարցերի լայն շրջանակ

2023 թվականի մայիսի 19-ին ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը հրավիրել է Հայաստանի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այցելել դեսպանատուն և բարեկամական զրույց վարել։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ու ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։ Այս մասին հայտնել է Հայաստանում ասիական երկրի դեսպանությունը։

«Դեսպան Ֆանը հանգամանորեն ներկայացրեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինպինի կողմից առաջ քաշված համաշխարհային զարգացման, համաշխարհային անվտանգության ու համաշխարհային քաղաքակրթության նախաձեռնությունները։ Նա ընդգծեց Ս.Սարգսյանի կարևոր ներդրումը չին-հայկական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա հսկայական աջակցությունը ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի կառուցման գործում։

Դեսպանը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջկուսակցական փոխանակումների ակտիվ խթանմանը, երկու երկրների հարաբերություններում անխափան նոր հաջողությունների ձեռքբերմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սարգսյանը «բարձր է գնահատել մարդկության համար ընդհանուր ճակատագրի համայնք կառուցելու հայեցակարգը և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի առաջ քաշած երեք հիմնական նախաձեռնությունները», կիսվել է «իր տպավորություններով չինական առանձնահատկությամբ արդիականացման ձեռքբերումների մասին, ինչպես նաև «ջերմությամբ հիշել է իր այցերը Չինաստան ու համատեղ աշխատանքը չինացի գործընկերների հետ»։

«Նա իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ամրապնդել փոխանակումները պետական կառավարման ոլորտում ու նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը։

Սերժ Սարգսյանը կիսվեց Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներով, անդրադարձավ նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան