copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 12:25 01-06-2021

Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճեցին

Ավարտվել է շախմատի աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարը, որն անցկացվում էր առցանց։

Մրցաշարին մասնակցել է 35 երկրների 264 շախմատիստ, այդ թվում՝ 164 գրոսմայսըեր և 65 միազգային վարպետ:

Ընտրական մրցաշարում Հայաստանն ուներ 13 ներկայացուցիչ։ Խաղարկվում էր աշխարհի գավաթի 36 ուղեգիր։ Նման ուժեղ կազմ ունեցող մրցաշարում մեր շախմատիստները հանդես են եկել բավականին հաջող և նվաճել աշխարհի գավաթի 3 ուղեգիր։

Ուղեգրերի են արժանացել Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և գրոսմայստեր Շանթ Սարգսյանը։ Ուղեգրերի քանակով Հայաստանից շատ ուղեգրեր նվաճել ենմիայն Ռուսաստանի ներկայացուցիչները։

Աշխարհի գավաթը կկայանա հուլիս 10-ից օգոստոսի 6-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում։

Աշխարհի գավաթին Հայաստանից կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, իսկ կանանց մրցաշարում՝ Էլինա Դանիելյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում